Մի ժամանակ հայ տղամարդիկ գնում էին Ռուսաստան ու շատ հաճախ ռուս աղջիկների խաթեր չէին վերադառնում:
Այժմ ռուս աղջիկները իրենց ոտքով են եկել Հայաստան, և ստեղծվել է հետաքրքիր վիճակ:
Հայ կանայք այս իրավիճակից, իհարկե, գոհ չեն, հատկապես նրանք, ովքեր սիրում են տղամարդուն կոնտրոլի տակ պահել, կամ տղամարդը նրանց տղա երեխան է:
Սա հայ կանանց գերակշիռ մասն է: Դարերով գոյատևման կռիվ տվող ազգը սեքսուալ հեղափոխություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել, մեղադրելու չէ:
Ի տարբերություն հայ կնոջ, ռուս կինը սովոր է դարերով անծայրածիր տարածքներում ապրելու, տղամարդուն հանգիստ պատերազմ ուղարկելու, ուժեղ ու ազատ է:
Նաև այս իրավիճակի պատճառով է Հայաստանը ժամեժամ փոխվում, ազգային սեռական հասունացման պրոցես է, ինչի արդյունքում մեծ արագությամբ փոխվում է հենց հայ կինը: Հայ կնոջ ու տղամարդու նոր մրցակցային փուլ է:
Մի խոսքով, հայկական «դրախտ». բոլորը ջիփեր են քշում, ձմերուկի կտերը հանած են, ռուս աղջիկները իրենց ոտքով են եկել, բանկային տոկոսները աճում են…
Իսկ շուրջբոլորը կռիվ ու պատերազմ է:
Լավ պրոցես է, ցավոք, քիչ ենք, եթե մի 10-20 միլիոն բնակչություն ունենայինք, ավելի հետաքրքիր կլիներ:
Արա Արայան